copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:43 26-12-2022

Դեկտեմբերի 23-ից 26-ը բացահայտվել է հանցագործության 108 դեպք


Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 23-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 16-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման ու սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 3, սպանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և հոգեկան ներգործության՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելու, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, գույքային վնաս պատճառելը սպառնալիքի կամ բռնություն գործադրելու միջոցով, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, ինքնիրավչության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար. 3 մարդ զոհվել է, 58-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև