copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:48 24-12-2022

Նախարարը մեկ մլն դոլար պարտք է վերցրել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեկտեմբերի 20-ին ֆինանսների նախարար նշանակված Վահե Հովհաննիսյանը ոմն Արմեն Կարապետյանից 1 մլն դոլարի փոխառություն է վերցրել` փոխնախարար նշանակվելու անմիջապես նախօրեին։ Պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ՝ 2021 թվականին նրա ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա Երեւանի կենտրոնում բնակարան ունի, ինչպես նաեւ՝ համատեղ սեփականության իրավունքով այգետնակ։

Հովհաննիսյանը 3 շարժական գույք է հայտարարագրել՝ մեկ բեռնատար «Տոյոտա», մեկ մարդատար «Տոյոտա», մեկ «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետ։ Նույն տարում նա 1 մլն 50 հազար դոլարի բաժնետոմսեր է գնել, իսկ 980 հազար դոլարով էլ հիմնադրել է բաժնետիրական ընկերություն։

Նույն տարում Հովհաննիսյանը 35 մլն 380 հազար դրամի փոխառություն է տրամադրել «Էյ Սի Էմ Սի» ՍՊԸ-ին․ այս ընկերության վերաբերյալ համացանցի բաց աղբյուրներում ոչինչ չկա։ 2021-ի տարեկան հայտարարագրում այս 1 մլն դոլար փոխառության նպատակը նշված է որպես բաժետոմսերի ձեռքբերում, սակայն թե որ ընկերությունում է բաժնետոմսեր ձեռք բերել, նշված չէ։

Միայն հայտնի է, որ Վահե Հովհաննիսյանին են պատկանում «Կարիտաս Իտալիանա» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը եւ «Ինոգեյթ» ՓԲԸ-ի 98 տոկոսը։ «Կարիտաս Իտալիանա» ՍՊԸ-ն զբաղվում է երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրությամբ ու վաճառքով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թերեւս այստեղ անելիք ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու