copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:20 24-12-2022

Ճա­նա­պար­հա­յին քար­տեզ են պատ­րաս­տում. «մե­սիջ­նե­րը» պետք է գան հենց Ար­ցա­խից․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին Արցախում ակտիվորեն քննարկվում է կոնկրետ գործողությունների ծրագիր, թե առաջիկայում ինչ քայլեր են կիրառվելու համահայկական համախմբվածությունը լիարժեք ապահովելու հետ կապված։
Մասնավորաբար, մեր ունեցած տեղեկություններով, նախատեսվում է առանձին թիրախային հանձնարարականներ, առաջարկություններ ու «անհրաժեշտության փաթեթ» ներկայացնել կոնկրետ խմբերի, քաղաքական ուժերի և անհատների ներգրավվածությամբ, առկա ռեսուրսներն ու ներքին և արտաքին կապերն օգտագործելով՝ համապատասխան գործողություններով և միջոցառումներով արցախահայությանն աջակցելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, հստակ միջոցառումների ճանապարհային քարտեզ է մշակվում, որով պետք է քայլ առ քայլ գնալ առաջ և հասնել ընդհանուր աշխատող մեկ մեխանիզմի ստեղծման։ Ըստ տեղեկությունների, այս առումով արդեն մի քանի փակ քննարկումներ են տեղի ունեցել, որոնք, ինչքանով մեզ է հայտնի, բավական օգտակար ու հեռանկարային են եղել։ Այլ կերպ ասած՝ փորձ է արվելու այնպես դասավորել ընդհանուր «փազլը», որ Արցախի հետ կապված «մեսիջները» գան հենց Արցախից»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները