Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FFF) նախագահ Ֆիլիպ Դիալոն հայտարարել է, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը։ Նա այս պաշտոնում կփոխարինի Դիդյե Դեշամին։
54-ամյա Զիդանը երկար ժամանակ համարվում էր հավաքականը գլխավորելու գլխավոր հավակնորդը։ Նա մարզչական գործունեությամբ չէր զբաղվում 2021 թվականից, երբ հեռացավ Մադրիդի «Ռեալից»։
Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» երեք տարի անընդմեջ՝ 2016, 2017 և 2018 թվականներին, դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող՝ գրանցելով մրցաշարի ժամանակակից պատմության բացառիկ արդյունք։
Նշենք, որ Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում էր 2012 թվականից։ Նրա ղեկավարությամբ թիմը 2018 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2022 թվականին հասել է ԱԱ եզրափակիչ։