՝
Խոսք 3 տարի առաջ - 14:38 20-12-2022

Արցախցիները հուսահատված են Հայաստանի իշխանության ոչ համարժեք քայլերից. ԱՀ ԱԺ պատգամավոր

«Նույն իրավիճակն է, ոչ մի բան չի փոխվել, շրջափակման մեջ ենք»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը խոսելով Արցախում տիրող իրավիճակից։

Հետաքրքրվեցինք Գալստյանից՝ այս պահին Արցախի բնակչությունը ինչի պակաս ունի, Գալստյանն ասաց. «Առանձնակի դեղորայքի խնդիր կա, որոշ դեղերի պակաս կա, մեծ հաշվով ամեն ինչի սղություն կա։ Ասենք՝ թե՛ դիզվառելիքի, թե՛ պարենի պակասություն կա։ Այս պահին չկա, բայց ունենք մտավախություններ, որ շուտով լինելու է, չնայած դրան մենք չենք պատրաստվում ընդունել Ադրբեջանական կողմի անհեթհեթ պահանջերը, որոնց որ նարանք ուզում են ճնշումներ գործադրելով Արցախի վրա հասնել։ Այսօր վճռական է տրամադրված թե՛ ժողովուրդը, թե՛ իշխանությունը»։

Հարցին, թե ինչպես են դիմանում նման պայմաններում՝ Գալստյանն ասաց. «Ասենք՝ եթե բենզին չկա ոտքով ենք գնում գործի, մարդիկ հասկանում են իրավիճակը ճոխություններ թույլ չեն տալիս իրենց։ Ամեն ընտանիք իր համար որոշ չափով պարենային ապահովում է իրականացրել։ Եթե պամպերս չկա, եղել է ժամանակ, որ այդ պամպերսը չի եղել, բայց երեխաներին կարողացել են պահել»։

Հետաքրքրվեցինք Գալստյանից, թե ինչպիսին է բնակչության տրամադրությունն, հուսահատվա՞ծ են՝ Գալստյանը պատասխանեց. «Հուսահատված են Հայաստանի իշխանության ոչ համարժեք քայլերից, իսկ ընդհանուր ներսում խուճապային տրամադրություններ չկա, պայքարելու պատրաստակամություն կա։

Հայաստանի իշխանությունները արձանագրում են ընդամենը իրավիճակը և իրենց դիվանագիտական խողովակներով չեն դիմում բոլոր դեսպանատներին՝ դատապարտելու Ադրբեջանի քայլերը դա մեր համար անընդունելի է»,- ասաց Գալստյանը։

Խոսելով հայաստանյան ներկա իշխանությունների անելիքներից՝ Գալստյանն ասաց. «Հայաստանի իշխանությունը պետք է փորձի մեծ աղմուկ բարձրացնեն աշխարհով, որ արցախահայությունը 120000 մարդ այս պահին շրջափակման մեջ է, ԱԽ նիստում չի քննարակվում այդ հարցը։ Այս պահին կին երեխա, ծերեր մնացել են այնպիսի վիճակում ինչպիսին չենք ունեցել սկսած 92 թվականից։ Շուշիի ազատագրումից հետո նման իրավիճակում երբեկ չէր հայտնվել»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ