copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:45 09-05-2022

Պետք է խուսափել իրավիճակը սրելու քայլերից. ՌԴ դեսպանը՝ Սոթքի հանքավայրի ուղղությամբ արձակված կրակոցների մասին

«Աշխարհում ընթացող իրադարձությունները, իմ կարծիքով, լավագույնս ցույց են տալիս, թե որքան կարևոր է պահպանել այս հաղթանակի հիշողությունը, որքան կարևոր է հիշել պատմության տված դասերի մասին։ Նրանք, ովքեր մոռանում են, բախվում են նոր աղետների»։ Այս մասին «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայրենական պատերազմի խորհրդին, ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Լրագրողները դեսպանին հարց ուղղեցին այն մասին, թե ինչ գնահատական ունի 2 օր առաջ ադրբեջանցիների կողմից Սոթքի հանքավայրի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքին։

«Դուք գիտեք մեր դիրքորոշումը, բնականաբար, բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, պետք է կատարվեն։ Անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը խուսափեն դիմել այնպիսի քայլերի, որոնք կսրեն իրավիճակը և կառաջացնեն էսկալացիայի ռիսկեր։ Մեր վերաբերմունքը բոլոր նմանատիպ իրադարձություններին սահմանվում է հենց այս մոտեցմամբ։ Եվ, իհարկե, մենք հետաքրքրված ենք, որ հանքը գործի նորմալ, անխոչընդոտ։ Դա սոցիալական առումով շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց դեսպանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից