copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:31 19-12-2022

Հայկական կողմից ցանկացած զիջում Ադրբեջանն ընկալելու է որպես նույն գործելաոճի շարունակության թույլտվություն․ Կարեն Վրթանեսյան

Բոլորս ենք հասկանում, որ Արցախի Բերձորի միջանցքն արգելափակած քաղաքացիական հագուստով անձինք պատահական մարդիկ չեն, շարքային քաղաքացիներ, առավել ևս բնապահպաններ չեն։ Բայց հարց է առաջանում․ ռուս խաղաղապահներին մանդատով ի՞նչ է նախատեսված՝ նմանատիպ իրավիճակներում։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Չնայած բոլորս գիտենք, որ նրանք շարքային քաղաքացիներ չեն, արդյո՞ք իրենց մանդատ է տրված քաղաքացիական անձանց նկատմամբ բիրտ ուժ կիրառելու։ Առհասարակ պարզ չէ, թե նրանք ինչ մանդատ ունեն, քանի որ որևէ մեկը, կարծես թե, դեռևս այդ մանդատը չի տեսել։ Երբ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված էր խաղաղապահների մասին, առաջին հարցը, որ առաջացավ ինձ մոտ այն էր, թե ինչ մանդատով են նրանք գալիս Արցախ։ Այդ հարցը հենց այնպես չէր առաջացել, այլ հենց այսպիսի դեպքերի համար էր»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ ստացվում է, որ պարզապես Արցախի տարածքում գտնվելու համար են ռուս խաղաղապահներն այնտեղ, Վրթանեսյանն արձագանքեց՝ հետևյալ փաստի արձանագրմամբ։

«Խաղաղապահների ներկայությունը համաձայնեցվում է երկու կողմի հետ։ Օրինակ՝ արդյո՞ք ադրբեջանցիները կհամաձայնեին այնպիսի մանդատի, որով ադրբեջանցիների ռուսներն ինչ-որ զինված կամ այլ ձևով ուժ կիրառելու թույլտվություն ունենային»,- ասաց նա։

Անդրադառնալով ավելի վաղ ռուսական կողմից հայկական ու ադրբեջանական կողմերին արված առաջարկների թեմային՝ Վրթանեսյանն ասաց, որ այդ մասով հայկական կողմից տեսանելի արձագանք չի տեսել։

«Ես, ճիշտն ասած, չգիտեմ՝ հայկական կողմն արձագանքել է, թե ոչ։ Հարցն այն է, որ հայկական լրատվական դաշտում այդ մասին գրեթե ինֆորմացիա չկա։ Նկատի ունեմ այն մասով, որ ընդհանրապես ռուս սահմանապահները դիմել են։ Կարծես թե այդ թեման լրիվ աննկատ անցավ։ Այստեղ նաև հետևյան է։ Եթե հայկական, տվյալ դեպքում՝ Արցախի կողմը, գնա փոխզիջումների, ապա սա նշանակում է, որ ադրբեջանցիները, տեսնելով, որ իրենց շանտաժն աշխատեց, միանգամից սկսելու են նոր պահանջներ առաջ քաշել։ Հայկական կողմի ցանկացած զիջում Ադրբեջանն ընկալելու է որպես նույն գործելաոճի շարունակության թույլտվություն։ Ի՞նչն է խանգարում, որ էլի փակեն այդ ճանապարհը, ոչ մի բան»,- ասաց նա։

Ռազմական փորձագետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռքերն ամեն ինչից պաշտոնապես լվանալու դեպքում ադրբեջանցիներն առիթից օգտվելու հնարավորությունը բաց չեն թողնի։

«Ճիշտն ասաց, ես Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների հետ ստեղծված իրվիճակի որևէ լուծում չեմ տեսնում։ Սա կշարունակվի այնքան, մինչև կամ Հայաստանը կվերանա, կամ Նիկոլ Փաշինյանին կհեռացնեն։ Ես հույս ունեմ, որ երկրորդն, այնուամենայնիվ, առաջինից ավելի շուտ կլինի։ Այս թիմի մնալը, որպես ՀՀ իշխանություն՝ անխուսափելիորեն բերելու է ամբողջ Հայաստանի կորստին»,- ասաց նա։

Անդրադառնալով Արտակ Բեգարյանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրականացվող ակցիային՝ Վրթանեսյանը հայտարարեց, որ անհատական նախաձեռնությամբ համակարգի դեմ պայքարելն անհնար է։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը