Ներքին 4 տարի առաջ - 15:49 06-04-2022

Եթե այսօր մենք զիջում ենք Արցախը, վաղը զիջում ենք Սյունիքը, Երևանը․ Կարին Տոնոյան

«Չի՛ կարելի կոտրվել՝ ընդամենը մեկ պատերազմում պարտվելով, պետք է վերստին ուժ գտնենք ու պայքարենք Արցախի ազատագրման և ինքնուրույնության ճանաչման համար։ Առանց Արցախ չկա Հայաստանի անվտանգություն, սա պետք է հասկանա յուրաքանչյուր հայ»։ Այս մասին Արցախի հարցով կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը։

Վերջինս նշեց, որ պետք է իշխանություններին պարտադրել ճանաչել Արցախի անկախությունը։
«Եթե այսօր մենք զիջում ենք Արցախը, վաղը զիջում ենք Սյունիքը, Երևանը։ Յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ Արցախը հայի պատվի խնդիրն է։ Ուզում եմ հերքել այն թյուր կարծիքները, որ եթե ճանաչենք Արցախի անկախությունը, ապա Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ կսկսի, միշտ վախենալո՞վ պետք է ապրենք, վախենալով պետք է թույլ տանք, որ Արցախը քայլ առ քայլ գրավի այն, ինչը մենք վախենում ենք կորցնե՞լ»,- ասաց Տոնոյանը։

Նա նշեց, որ թույլ չեն տալու, որ Արցախը երբևէ լինի Ադրբեջանի կազմում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում