copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:58 15-12-2022

Ղարաբաղից հնարավոր չէ սանավիացիայով հիվանդներին տեղափոխել Հայաստան․ Ավանեսյան

Արցախի այն գյուղական համայնքները, որոնք Լաչինի միջանցքի փակման հետևանքով կտրվել են Ստեփանակերտից, ՀՀ առողջապահության նախարարության միջոցով դեղորայք և անհրաժեշտ բժշկական պարագաներ են ստացել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք ուժեղացրել ենք Գորիսի ԲԿ-ի ծառայությունների սպեկտորը, քանի որ շատ քաղաքացիներ, որոնք մնացել էին ճանապարհներին, այդ թվում երեխաներ, հենց այնտեղ են ժամանակավոր հանգրվանել։ Ես անմիջական կապի մեջ եմ արցախցի գործընկերներիս հետ, և մեր մասնագետներն էլ աշխատում են Ստեփանակերտի հիվանդանոցի բժիշկների հետ»,–ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` հումանիտար ճգնաժամն առկա է, սակայն անում են ամեն ինչ, որ գոնե ծանր հիվանդների վիճակը վերահսկելի լինի։

Հարցին` հնարավոր չէ՞ սանավիացիայի միջոցով ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին Ստեփանակերտից Երևան տեղափոխել, Ավանեսյանը պատասխանեց, որ եթե հնարավոր լիներ, իհարկե, կտեղափոխեին։

Նա նշեց, որ դիմել է Կարմիր խաչին և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ճնշում գործադրելու և հիվանդներին Հայաստան տեղափոխելու համար պայմաններ ստեղծելու հարցով։ «Մենք ակնկալում ենք, որ կլինեն ճնշումներ և ակնկալում ենք համատեքստային քայլեր։ Ադրբեջանում ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակը պետք է ճնշում գործադրի և հնարավորություն ստեղծի, որպեսզի հիվանդներին տեղափոխենք Հայաստան»,-նշեց նախարարը։

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
19:54 Պուտինը ՌԴ ԶՈւ թվաքանակի ավելացման մասին հրամանագիր է ստորագրել
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
21:00 Բոլորովին վերջերս Ավետ Կոնջորյանը չուներ 5839 դրամ
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
15:50 Ռուսաստան, Պուտին, հաղթանակ. Վյաչեսլավ Վոլոդինն ամփոփել է Պետդումայի 8-րդ գումարման աշխատանքը
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
22:50 Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. Հետք