copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:59 12-12-2022

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ-ի ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովին

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը դեկտեմբերի 11-14-ը Տաշքենդում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 15-րդ համաժողովին և Հումանիտար համագործակցության խորհրդի ու Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի խորհրդի համատեղ նիստին:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 15-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, մշակույթի ոլորտի գործիչներ:

Նիստին քննարկվելու են ՀՀՄՀ 2023 թ. ծրագիրը, ինչպես նաև կայանալու է ՀՀՄՀ վարչության նոր նախագահի ընտրությունը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում