Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:46 17-07-2022

Մեր մտավորականության հավաքական կերպարն էր. նրան սպանելով՝ սպանեցին մտավորականությանը. Աշոտ Մինասյան

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի ընթացքում լրագրողների հետ զրույցում «Սիսիան» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ասաց.

«Արմենը որպես այդպիսին մեր մտավորականության հավաքական կերպարն էր, որովհետև ինքը կարողանում էր իր խոսքով, գործով ներկայացնել մեր մտավորականությանը և ինձ թող ներեն մտավորականները, ես կասեմ, որ Արմեն Գրիգորյանին սպանելով սպանեցին մտավորականությանը։ Արմեն Գրիգորյանը այս ապիկար իշխանության հերթական զոհը դարձավ, նա ոչ առաջինն էր, ոչ վերջինը, թող մնացածը սպասեն իրենց հերթին»։

Հիշեցնենք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը օրեր առաջ կայացած դատական նիստի ժամանակ ուշագնաց եղավ: Նիստը հետաձգվել էր առողջական վիճակը կտրուկ վատանալու պատճառով։ Սակայն շտապօգնությունը 15 րոպե ուշացել է, իսկ Գրիգորյանը ուշքի չի եկել, իսկ Գրիգորյանը մահացել է շտապօգնության մեքենայում։ Արմեն Գրիգորյանը անազատության մեջ էր մայիսի 17-ից:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»