copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:31 10-12-2022

Իշխան Սաղաթելյանի հոր դեմ գործ են հարուցել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս տեղեկացանք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր՝ Վաչիկ Սաղաթելյանի դեմ 2 քրեական գործ կա հարուցված։ Գեղամավանի երկարամյա համայնքապետ Վաչիկ Սաղաթելյանի անունը շրջանառվեց Արմեն Աշոտյանի դեմ հարուցված քրգործով, որտեղ մեղադրանքի հիմքում Բժշկական համալսարանի կողմից տարիներ առաջ Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հանգստյան տնից սենյակների ձեռքբերումն է։
Իրավապահները համարում են, որ Աշոտյանը փողեր է լվացել՝ իրական արժեքից թանկ գույք ձեռք բերելով։

Իսկ երկրորդ գործը վերաբերում է Վ․ Սաղաթելյանի՝ համայնքապետ աշխատած տարիներին։ Քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան գրել են․ «Գեղարքունիքի մարզի Գեղամավանի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի օրինական շահերին 7 մլն 951 հազար 250 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու արդյունքում անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելու դեպքի առթիվ 2020 թ․ ապրիլի 23-ին ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 50155120 քրեական գործը:

2020թ․ մայիսի 18-ին Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի նախկին ղեկավարը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվել է 2016 թ․ դեկտեմբերի 1-ից 2021 թ․ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Գեղամավան համայնքը ղեկավարած Վաչիկ Գուրգենի Սաղաթելյանը: Նախաքննությունը շարունակվում է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել