copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:23 17-01-2023

ՔՊ-ն մտադիր չէ որևէ պատգամավորի հարցով դիմել ՍԴ, սակայն կան պատգամավորներ, որ հակված են Իշխան Սաղաթելյանի հարցով դրական որոշում կայացնել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Բացակայությունների հիմքով «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ՍԴ դիմել-չդիմելու հարցը կքննարկվի ԱԺ խորհրդի հունվարի 20-ի նիստում։ Հունվարի 13-ի քննարկումը հետաձգվել էր ընդդիմադիրների չներկայանալու պատճառով։ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ «պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է 1 շաբաթով»: Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին:

Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիրները մտադիր չեն ներկայանալ նաեւ հունվարի 20-ի նիստին։ «Եթե հարցի քննարկումը սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին որոշում է ընդունում, ապա ԱԺ նախագահն այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է ՍԴ՝ նշելով հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձի անունը, ազգանունը»։ Եթե որոշում չի ընդունում, ապա Սահմանադրության 169-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է 1 ամսվա ընթացքում նույն հարցով դիմել ՍԴ: ՔՊ-ն, որոշ տեղեկություններով, մտադիր չէ որեւէ պատգամավորի հարցով դիմել ՍԴ։

Իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ ավելորդ գլխացավանք պետք չէ իրենց, մանավանդ որ ընդդիմադիրները դադարեցրել են բոյկոտը եւ խելոք ներկայանում են ԱԺ նիստերին։ Թեպետ խմբակցությունում կան պատգամավորներ, որ հակված են «մեծ-մեծ» բրդող Իշխան Սաղաթելյանի հարցով դրական որոշում կայացնել։ Սաղաթելյանն ամենաշատ բացակայած պատգամավորն է՝ 278 բացակա ունի, հաջորդը Արմեն Ռուստամյանն է՝ 240, եռյակը եզրափակում է Գեղամ Մանուկյանը՝ 236-ով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում