copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:16 08-12-2022

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի դեմ հարուցվել է քրեական գործ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ հարուցվել է քրեական գործ, որի առանցքում քաղաքապետարանի ամենաառանցքային պաշտոնյաներից մեկն է` աշխատակազմի քարտուղարի Ժ/պ Սեյրան Մեջլումյանը: Մեզ հայտնում են, որ քրգործը «նախաձեռնել է» Հակակոռուպցիոն կոմիտեն ու ՀՀ ոստիկանությունը. այն կապված է ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացների հետ:

Ուժայինների ուշադրության կենտրոնում Մեջլումյանի հայտնվելը մեր աղբյուրները անակնկալ չհամարեցին, ավելին՝ նշեցին, որ քաղաքապետի մերձավոր թիմակիցների շրջանում որոշակի խուճապային տրամադրություններ առկա են արդեն տեւական ժամանակ: Հաջողվեց պարզել, որ քրեական գործը, որով անցնում է աշխատակազմի քարտուղարի Ժ/Պ-ն, ներառում է 10-ից ավելի առանձնացված դեպք: Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների` դեպքով ձեռք բերված ապացույցների մի մասն է հայտնի Հրաչյա Սարգսյանին ու իր մերձավոր թիմակցին, ուժայինների կողմից դեռեւս տարվում են աշխատանքներ, եւ՝ ոչ անարդյունք:

Այն հարցին, թե ինչն է հիմք հանդիսացել աշխատակազմի քարտուղարին գործի շրջանակներում ներգրավելու համար, պատասխանեցին, որ իրացվել են օպերատիվ տեղեկություններ, մյուս կողմից՝ կասկածներ են հարուցել ինքնակամ շինությունների գործերի ընտրության ու դրանց լուծման ուսումնասիրությունները։ Հարցերին մոտեցել են տարերայնորեն, առանց հստակ մեթոդոլոգիայի: Ամենայն հավանականությամբ, հիմքում եղել են օպերատիվ տեղեկություններ, ինչից հետո էլ սկսել են ուշադրություն դարձնել վերոնշյալ անձին:

Քննչականի մեր աղբյուրները հայտնեցին, որ հավանաբար սկզբնական փուլում Մեջլումյանի լիազորությունները կկասեցվեն գործը քննող քննիչի միջնորդությամբ:

Հավելենք, որ վերջին շրջանում հետաքրքիր տեղեկություններ են ստացվում Երեւանի քաղաքապետի ու նրա շրջապատի գործունեության մասին, որոնց կանդրադառնանք հընթացս»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
20:00 Արտագաղթ ՌԴ շուկայից. ինչո՞ւ հայկական ծաղիկն Արցախի ճակատագրին արժանացավ

Ձեզ գուցե հետաքրքրի