copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:12 08-12-2022

«Բնապահպանների» թեման չի փակվել․ Բաքուն անցել է կոնկրետ գործողությունների․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ստեփանակերտից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Իվանյան (Խոջալու) բնակավայրում, որտեղ տեղակայված է Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը, երեկ հրամանատարական կազմը հանդիպել է ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որոնք ուղարկվել են բնական ռեսուրսների անօրինական շահագործման եւ դրա բնապահպանական հետեւանքների հետ կապված իրավիճակի հետաքննության եւ մշտադիտարկման համար»։

Ադրբեջանն այս թեման օրակարգ բերեց դեկտեմբերի 3-ին՝ Լաչինի միջանցքը փակելով, որը բացվեց մի քանի ժամ անց: Ադրբեջանի թիրախում Կաշենի լեռնահարստացուցիչ կոմբինատն է, որը պատկանում է «Վալլեքս» ընկերությունների խմբին: Դեռեւս 2021-ին Ալիեւն ասել էր, թե Ադրբեջանը փոխհատուցում է պահանջելու Արցախի տարածքում հանքեր շահագործած ընկերություններից, դիմելու է դատարան:

Այժմ Բաքուն անցել է կոնկրետ գործողությունների, ինչը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական մարտահրավեր է Արցախի համար։ Լուսանկարներից երեւում է, որ հանդիպմանը ներկա է եղել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Սակայն երեկ՝ մինչեւ ուշ երեկո, ԱՀ ԱԽ-ն այդ հանդիպման մասին որեւէ հայտարարություն չէր արել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
13:24 Մենք երջանիկ ենք. Գևորգ Գրիգորյանի նոր սիրելին արձագանքել է իրենց հասցեին հնչող քննադատություններին