copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:57 04-12-2022

Թրամփը կոչ է արել կասեցնել ԱՄՆ Սահմանադրության ուժը և չեղարկել 2020 թվականի ընտրությունների արդյունքները

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել կասեցնել երկրի սահմանադրության ուժը 2020 թվականի ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու եւ շաբաթ իրեն իշխանության վերադարձնելու համար՝ շարունակելով մերժել ընտրությունների արդյունքները, հայտնում է CNN-ը։

«Դուք չեղարկում եք 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները և հայտարարու՞մ եք ՃԻՇՏ ՀԱՂԹՈՂԻՆ, թե նոր ընտրություննե՞ր եք անցկացնում։ Այս տեսակի եւ մասշտաբի զանգվածային խարդախությունը թույլ է տալիս չեղյալ համարել բոլոր կանոնները, նորմերն ու հոդվածները, նույնիսկ նրանք, որոնք կան Սահմանադրության մեջ,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը եւ «Մեծ տեխնոլոգիաներին» մեղադրել է դեմոկրատների հետ սերտ համագործակցության մեջ: -Մեր մեծ «հիմնադիրները» չեն ցանկացել և չեն քաջարելել ընտրությունների արդյունքների կեղծումն ու նենգափոխումը»։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսը շաբաթ ասել է, որ Թրամփի խոսքերը «նզովք են մեր ազգի հոգու համար և պետք է համընդհանուր դատապարտվեն»։

«Չի կարելի Ամերիկան սիրել միայն այն ժամանակ, երբ հաղթում ես,-նշվում է Բեյթսի հայտարարության մեջ, -Ամերիկյան Սահմանադրությունը սուրբ փաստաթուղթ է, որն ավելի քան 200 տարի երաշխավորում է, որ մեր մեծ երկրում իշխում են ազատությունն ու օրենքի գերակայությունը։ Սահմանադրությունը միավորում է ամերիկյան ժողովրդին՝ անկախ կուսակցությունից եւ ընտրված առաջնորդները երդվում են պահպանելու այն։

Թրամփն անցած ամիս հայտարարել էր իր երրորդ նախագահական հայտի մասին եւ մինչ այժմ համարվում է Հանրապետական ​​կուսակցության առաջնորդը։

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
13:24 Մենք երջանիկ ենք. Գևորգ Գրիգորյանի նոր սիրելին արձագանքել է իրենց հասցեին հնչող քննադատություններին

Ձեզ գուցե հետաքրքրի