copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:27 03-12-2022

Ադրբեջանցի պատգամավորին հարցրել են, թե ադրբեջանցիները երբ են վերադառնալու Ստեփանակերտ

Ադրբեջանական «BAKU TV» հեռուստաընկերության եթերում լրագրողը Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Թուրալ Գյանջալիևին, ով պատգամավոր է ընտրվել այսպես կոչված Ղարաբաղի շրջանից, հարցնում է, թե երբ են ադրբեջանցիները վերադառնալու Ստեփանակերտ։

Ադրբեջանցի պատգամավորը հայտնել է, որ իրենք «անկասկած շուտով վերադառնալու են Ստեփանակերտ»։ Նա նշել է, որ չնայած Արցախի տարածքում իրավիճակը լարված է, այնուամենայնիվ այն ամբողջովին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Գանջալիևը հայտնել է, որ վերջին օրերին Արցախում ստեղծված լարվածության հիմնական պատճառը Արցախում գտնվող այսպես կոչված անօրինական զինված կազմավորումներն են (նկատի ունի Արցախի պաշտպանության բանակին-խմբ)։ Նա նաև դժգոհել է Արցախի տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունից՝ մեղադրելով վերջիններիս «իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու մեջ»։

Ադրբեջանցի պատգամավորը իր խոսքում հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները Արցախի տարածքում ժամանակավոր են տեղակայվել՝ խաղաղապահներին կոչ անելով չմոռանալ իրենց հիմնական առաքելությունը։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ եռակողմ հայտարարության ստորագրումից երկու տարի է անցել, որի համաձայն հայկական զինված ուժերը խաղաղապահների տեղակայմանը զուգահեռ պետք է դուրս բերվեին Արցախի տարածքից։

«Ցավոք ռուս խաղաղապահներն այս հարցում իրենց պարտականություններն այս կետով իրենց պարտավորությունները պատշաճ չեն կարողացել կատարել։ Երկու տարվա ընթացքում տեղի ունեցած բախումները այսօրվա լարվածության հիմնական պատճառն են»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է