Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:50 23-09-2022

Ինձ հաճախ են հարցրել՝ խնդրահարույց չէ՞ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվել Երևանի փոխքաղաքապետ․ Ավինյանն առաջադրվեց

Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին այսօր քննարկվել է Տիգրան Ավինյանին Երևան քաղաքի փոխքաղաքապետ նշանակելու հարցը։

«Ըստ էության, ներկայումս մեզ համար դիմադրությունն ու պայքարը պարզապես այլընտրանք չունեն»,- նիստին ունեցած ելույթի ընթացում հայտարարել է Ավինյանը՝ հավելելով, որ այս պայմաններում բոլորը մեկ անելիք ունեն, այն է՝ աշխատել մեծ եռանդով։

«Յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է՝ նպատակների, գաղափարների իրականացման և խնդիրների լուծման համար։ Եվ ինձ հաճախ են հարցրել,այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության մեր գործընկերները, թե արդյո՞ք խնդրահարույց չէ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվել Երևանի փոխքաղաքապետ։ Ես վստահաբար ու անկեղծորեն ուզում եմ ասել, որ անկախ նախկինում ստանձնած բարձր պաշտոնից, անկախ առաջիկա ընտրությունների հետ կապված բոլոր քննարկումներից՝ ինձ համար մեծագույն պատիվ է լինել իմ ծննդավայր Երևանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին և երևանցիներին և ես շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար»,- նիստին ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց Ավինյանը։

Ավինյանի գնահատմամբ՝ մայրաքաղաքում դեռևս շատ անելիք կա, քանի որ, իր խոսքով, քաղաքն ունի նոր տեխնոլոգիական ու համակարգային լուծումների կարիք։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում