Ներքին 3 տարի առաջ - 22:28 02-12-2022

Հայաստանի լռությունը վատագույն դեպքում համաձայնության նշան է․ Անդրանիկ Թևանյան

«Հայաստանի խորհրդարանը պարտավոր է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված հայտարարությանը, որովհետեւ լռությունը լավագույն դեպքում վախի, իսկ վատագույն դեպքում համաձայնության նշան է»: Այս մասին այսօր ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը դեկտեմբերի 2-ին պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստում քննարկվել է «ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը։

«Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունել էր հայտարարություն 2020 թ. 44-օրյա պատերազմի վերաբերյալ, որում նենգափոխվել են ղարաբաղյան հակամարտության էությունը, ծագման պատճառները: Մեր տեսանկյունից սխալ գնահատականներ են տրվել 44-օրյա պատերազմի պատճառներին: Հայաստանին ներկայացվել են անընդունելի եւ իրավական որեւէ հիմք չունեցող պահանջներ, կիրառվել է ռազմատենչ հռետորաբանություն: Օգտագործվել են այնպիսի ձեւակերպումներ, ինչպիսին է «Արեւելյան Զանգեզուր» ձեւակերպումը, իրենց տեսակետից գոյություն ունի, այսպես ասած, «Արեւմտյան Զանգեզուր», որի նկատմամբ իրենք ունեն ծավալապաշտական նկրտումներ, կրկին խոսվել է միջանցքի մասին: Այսպես կոչված «Խաղաղության համաձայնագրի» հիմքում դրվել է այն գաղափարը, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է, Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս, իսկ ղարաբաղցիների հետ իրենք կխոսեն իրենց ներքին օրենսդրության շրջանակում: Այս ամենն անընդունելի է»,- ասել է Թևանյանը։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
18:37 Համաճարակի վտանգ Երևանի կենտրոնում. դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը լցվում են մարդկանց տան նկուղներ և բակեր