copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:32 01-12-2022

Փաշինյանին դուր է եկել Սերժ Սարգսյանի համար «կարված կոստյումը». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երեկվա նիստում «առաջընթաց» գրանցեց՝ որոշվեց, որ Հայաստանը պետք է շարունակի շարժվել նախկինների սցենարով՝ հավատարիմ մնալով գործող խորհրդարանական կառավարման ձեւին։ Կառավարման ձեւի պահպանմանը դեմ քվեարկեց միայն Մասիս Մելքոնյանը, ձեռնպահ՝ Տիգրան Եգորյանը, մյուսները կողմ էին։

Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին դուր է եկել 2015-ի սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանի համար «կարված կոստյումը», որի մեջ ինքը հարմարավետ տեղավորվել է։ Եվ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որի կազմում են էդմոն Մարուքյանը, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Գրիգոր Մինասյանը եւ այլք, քվեարկեցին այդ «կոստյումի» երկարակեցության օգտին։

Հետո մի քանի ոչ էական հոդվածների փոփոխություններ կանեն, ասենք՝ նախագահին մի երկու արարողակարգային լիազորություն կավելացվի, ինչը կնշանակի, որ սահմանադրական փոփոխությունների խոստումը հերթական փուչիկն էր՝ հանրային դիմադրությունը թուլացնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի