copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:09 28-11-2022

Նախորդ շաբաթ Արցախում հայտնաբերվել է շուրջ 2167 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք

Նոյեմբերի 21-28-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 982 զանգ, որից 27-ը՝ տեխնածին, 19-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:

Կանչերից մեկը գրանցվել է նոյեմբերի 25-ին՝ ժամը 21:35-ին, Լիսագոր համայնքի մոտակայքում՝ ճանապարհատրանսպորտային պատահար բնութագրմամբ:

Նախնական տվյալներով` մեքենա է ընկել ձորը, անհրաժեշտ են փրկարարական օգնություն և բժշկական միջամտություն։ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին, «Սկանիա R 440» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը։ Փրկարարները տուժածին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Գորիսի բժշկական կենտրոն»:
Առաջիկա օրերին Հանրապետության տարածքում սպասվում են ձյան տեղումներ: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է տրանսպորտային միջոցների անվադողերը փոխարինել ձմեռայինով, այդ կերպ նվազագույնի հասցնելով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը:

Կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքները կանխելու նպատակով փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և The Halo Trust կազմակերպության սակրավորների հետ շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 14 ելք: Հայտնաբերվել է շուրջ 2167 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի