copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:03 24-11-2022

Չավուշօղլուի համոզմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է տասնամյակներ տևել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հնարավոր է ռուս-ուկրաինական պատերազմը տասնամյակներ տևի։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է՝ ելույթ ունենալով Անկարայի համալսարաններից մեկում տեղի ունեցող Թուրքիայի արտաքին քաղաքականությանը նվիրված համաժողովի ընթացքում։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիայի համոզմամբ՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև պատերազմն այսպես թե այնպես կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտի դաշտում՝ կողմերից մեկի հաջողությամբ։ Նա հիշեցրել է, որ այս տարվա մարտին Անթալիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների, ինչպես նաև Ստամբուլում երկու երկրների պատվիրակությունների դեմ առ դեմ հանդիպումներից հետո կողմերը մոտ էին հրադադարի շուրջ պայմանավորվածություններին, սակայն հետո նրանք հրաժարվեցին երկխոսությունից։

«Այսօր պայմանները լրջորեն տարբերվում են մարտ ամսվա պայմաններից։ Կան նոր իրողություններ։ Իրավիճակն ավելի բարդ է, բայց հույսը չպետք է կորցնել»,- նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ուկրաինայում ռազմական բաղադրիչի վրա հույս դնելու պարագայում առկա է վտանգ, որ պատերազմը կարող է ձգձգվել տասնամյակներով։

Չավուշօղլուն նաև կարևորել է ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու ուղղությամբ Անկարայի կողմից գործադրվող ջանքերը։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել Կիևի և Մոսկվայի միջև գերիների փոխանակումը։

Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ Էրդողանը միակն է ՆԱՏՕ-ի ղեկավարներից, ով կարող է հավասար հիմունքներով շփվել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։ «ՆԱՏՕ-ին անդամակցելը չի ​​նշանակում հրաժարվել Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի հետ երկխոսությունից։ Կարևոր է ճիշտ հավասարակշռության պահպանումը»,- եզրափակել է նա։



Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
17:50 Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում