copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:47 22-04-2022

Բորիս Ջոնսոնը ենթադրել է, որ պատերազմը կարող է տևել մինչև 2023 թ. վերջ

Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ «իրական հավանականություն» կա, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել մինչև 2023 թ. վերջ։

Նա նման կարծիք է հայտնել՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե համաձա՞յն է արևմտյան հետախուզության այն գնահատականներին, որ ռազմական գործողությունները կարող են ձգվել մինչև հաջորդ տարվա վերջ։

Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ հավանականություն կա, որ Ռուսաստանը կարող է հաղթանակած դուրս գալ պատերազմում։
«Պուտինը հսկայական բանակ ունի»,- ասել է Ջոնսոնը՝ նշելով, որ Ռուսաստանի առաջնորդը բարդ քաղաքական իրավիճակում է, քանի որ «աղետալի սխալ է թույլ տվել»։

«Նա կարծես այլ ելք չունի, քան շարունակել մաշել ուկրաինացիներին անվերջ հրետանային ռմբակոծություններով»,- նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ հավելելով, որ Պուտինը չի կարողանա «կոտրել ուկրաինացի ժողովրդի ոգին»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել