copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 09:45 01-08-2026

Միայն մենք և պետությունը կարող ենք ձեզ օգնել. Տատյանա Կիմը դիմել է Wildberries-ի վաճառողներին՝ ԱԹՍ հարձակումներից հետո

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարությամբ է հանդես եկել ընկերության պահեստների վրա արդեն երկու շաբաթ շարունակվող անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին։

Ինչպես հայտնում է Meduza-ն, նա ընդգծել է, որ ընկերության դեմ իրականացվող գործողություններն ուղղված են հասարակ քաղաքացիների դեմ, իսկ ռազմական ապրանքներ վաճառելու վերաբերյալ մեղադրանքներն անհիմն են։

Կիմի խոսքով՝ ընկերության անվտանգության համակարգերը հաջողությամբ հետ են մղում հարձակումների մեծ մասը, չնայած դրանց մասշտաբների մեծացմանը (օրինակ՝ Եկատերինբուրգի պահեստի վրա հարձակվել է ավելի քան 200 ԱԹՍ)։

Չնայած օրենքով նման պարտավորություն չկա, ընկերությունը տրամադրել է զեղչեր և վարկային արտոնություններ։ ՌԴ կառավարության հետ քննարկվել են տուժած ձեռնարկատերերին աջակցելու լրացուցիչ միջոցառումներ։Տատյանա Կիմը կոչ է արել չհավատալ առցանց խաբեբաներին ու ասեկոսեներին՝ ընդգծելով. «Ստեղծված իրավիճակում միայն մենք և պետությունը կարող ենք ձեզ օգնել»։