Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:40 24-11-2022

Փաշինյանը 2019-ին հերոսաբար չէր դիմավորում Պուտինին, բայց երեկ սրտատրոփ սպասում էր նրա ժամանմանը. Խամոյան

Կարող է լինեն պատգամավորներ, որ որոշում կայացնեն մանդատները վայր դնելու մասին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` անդրադառնալով տարածվող խոսակցություններին, թե խմբակցությունից որոշ պատգամավորներ մանդատները վայր դնելու մասին որոշում են կայացրել։

««Հայաստան» խմբակցությունն առողջ օրգանիզմ է։ Ի զարմանս շատերի, մեր խմբակցությունում լինում են բուռն քննարկումներ, տարատեսակ կարծիքներ։ Որևէ մեկը սեփական կարծիքն արտահայտելու կաշկանդվածություն չունի։ Խմբակցությունը մանդատներ դնելու որոշում չի կայացրել։ Բռնապետական համակարգ չէ «Հայաստան» խմբակցությունում։ Խմբակցությունը ունի որոշում ԱԺ աշխատանքները ընդլայնելու մասով։ Այո, կարող է լինեն պատգամավորներ, որոնք անձնական պատճառներից կամ այլ հանգամանքներից ելնելով նման որոշում կարող են կայացնել։ Անուններ հրապարակել, կամ նրանց փոխարեն հիմնավորման կամ բացատրության տեքստեր ասել ես չեմ կարող»,–ասաց նա։

Խամոյանը չցանկացավ Մեկնաբանել նաև Նիկոլ Փաշինյանի քայլերը։ «Էն նույն Փաշինյանի, որը 2019-ին օդանավակայանում հերոսաբար չէր դիմավորում Պուտինին, բայց երեկ տեսաք, որ հատուկ, անձամբ Վլադիմիր Պուտինի համար գնացել և սրտատրոփ սպասում էր նրա ժամանմանը։ Այս պահի դրությամբ որևէ հստակ արձանագրում անել, թե ինչ է անում Փաշինյանը, Հայաստանը տանում է դեպի արևմտյան ուղղությամբ, թե ռուսական կողմ, կդժվարանամ ասել, բայց մի բան վստահ կարող եմ պնդել․ իր բոլոր գործողությունների հիմքում պետք է տեսնել մի բան՝ դա սեփական իշխանության պահպանումն է»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել