copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:42 23-11-2022

Թաթոյանն Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի հանցավոր արարքները եւ ՀՀ բնակիչների իրավունքների խախտումները

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային։

Հիմնադրամից հայտնում են, որ հանդիպմանն Արման Թաթոյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղությունները, ինչպիսիք են Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, հասարակությունում փոխադարձ հարգանքի, բազմակարծության և հանրային համերաշխության ապահովումը, Հայաստանի և Հայկական սփյուռքի միջև կապերի ապահովումը և այլն։

Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքների` զինված ներխուժումների ու անօրինական տեղակայումների հետևանքով Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները՝ կոնկրետ օրինակներով ու փաստերով։

Բացի այդ, շեշտվել է նախկինում արդյունավետ համագործակցությունն Արգենտինայի դեսպանության հետ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր հարցերում, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում:

Դեսպանը կարևորել է փոխադարձ համագործակցությունը և կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել հետագա հնարավոր համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանությանն, իրավունքի գերակայության ամրապնդմանն առնչվող և երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք ոլորտներում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի