copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:40 23-11-2022

Տիգրան Խաչատրյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերների հետ քննարկել է երեխաներին ուղղված հանրային միջոցներին առնչվող հարցեր

Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել 2022-2026թթ. ՀՀ կառավարության ծրագիրը եւ ընդգծել, որ Կառավարության համար առաջնային են երեխաների առանձնահատուկ կարիքներին միտված ծրագրերը՝ ուղղված կրթական, առողջապահական եւ սոցիալական աջակցության ու պաշտպանության ոլորտներին: Մեծապես կարեւորվում են կրթության բնագավառին առնչվող` նախադպրոցական եւ դպրոցական ծրագրերը, կրթական միջավայրի բարելավման հարցերը:

Քրիստինե Վայգանդն իր հերթին մեծապես կարեւորել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ երեխաներին ուղղված հանրային ծախսերի եւ բյուջետային հատկացումների հարցում: Տիկին Վայգանդը ներկայացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ վերջերս հրապարակած «Ո՞րտեղ են երեխաները պետական բյուջեում» թեմայով զեկույցը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երեխայի իրավունքներին վերաբերող հանրային ֆինանսների թափանցիկությանն ու հաշվետվողականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ