Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:31 23-11-2022

Թուրքիան աֆղան միգրանտների է արտաքսել

Ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան Իգդիր նահանգից 226 անօրինական միգրանտ արտաքսվել է Աֆղանստան։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի իշխանությունները շարունակում են չարտերային չվերթներով արտաքսել անօրինական միգրանտներին։

Աֆղանստանի քաղաքացիները, համապատասխան ընթացակարգերից հետո, Իգդիրի Շեհիթ Բյուլենթ Այդընի անվան օդանավակայանով ուղարկվել են Քաբուլ։ Տարեսկզբից Իգդիրից չարտերային թռիչքներով արտաքսվել է շուրջ 5099 անօրինական միգրանտ։

Թուրքիայի իշխանությունները հայտնում են, որ տարեսկզբից երկրի տարածքից արտաքսվել է ավելի քան 37 հազար անօրինական միգրանտ։

Հիշեցնենք, որ Աֆղանստանից միգրացիոն հոսքերն աճել են հատկապես 2021 թվականի օգոստոսից հետո, երբ այդ երկրում իշխանությունն ամբողջովին անցավ թալիբներին։

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:30 Ռուսաստանից հեռացավ, հիմա նորից գնում է. քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին. հարցում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
21:16 Ծառուկյանի և նրա սեփականության դեմ իրականացվող գործողությունները հաշվեհարդար են. Աբրահամյան
21:09 Ծառուկյանի նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ. ընդդիմադիր կուսակցություններ