Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 15:25 07-07-2026

Մակրոնը լավ է, նա հանդիպել է Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաայի հետ․ Ելիսեյան պալատ

Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետևանքով վիրավորվել է առնվազն 18 մարդ, այդ թվում՝ 4 ոստիկան, հաղորդում է SANA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։

Ոստիկանությունը պայթուցիկ սարքերը հայտնաբերել է դրանց պայթեցումից առաջ, սակայն ռումբերի վնասազերծման մասնագետները չեն կարողացել վնասազերծել դրանք։ Le Figaro-ի փոխանցմամբ՝ մեկ ռումբը տեղադրված է եղել աղբամանում, իսկ մյուսը՝ հյուրանոցի մոտ գտնվող մեքենայում։

Ելիսեյան պալատը հայտարարել է, որ Մակրոնը լավ է և շարունակում է իր այցը Սիրիա։ Նա արդեն հանդիպել է Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաայի հետ։

Ամենից շատ դիտված