Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 22:07 22-11-2022

Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերը Բեռլինում հարձակման է ենթարկվել

Գերմանիայում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Օրխան Աղաևը Բեռլինում գտնվող իր բնակարանի դիմաց հարձակման է ենթարկվել։ Ինչպես փոխանցում է ռուսական «Инфотека-24» լրատվականը, ադրբեջանցի բլոգերը հարձակման է ենթարկվել իր հայրենակիցների կողմից։

Աղաևը հայտնել է, որ իր վրա հարձակվել է երկու հոգի, ևս մեկը՝ հետևել է, թե ինչպես են իրեն ծեծում։ Նա ներկայումս բուժօգնություն է ստանում Բեռլինի հիվանդանոցներից մեկում։

Ադրբեջանցի մեկ այլ լրագրող Աֆղան Մուխթարլին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Աղաևի վրա հարձակվողներն իրեն ոչինչ չեն ասել, թե ինչու են նման բան անում։ Վերջինս նաև նշել է, որ բլոգերի կինն իր հեռախոսով տեսանկարահանել է դեպքը։

Մուխթարլին հիշեցրել է, որ ավելի վաղ նույնպես հարձակվել էին Աղաևի վրա և նրան ծեծի ենթարկել։

Նշվում է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ընդդիմադիր բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգություններ հրահրելու, պետական ​​հեղաշրջման փորձի և այլ ծանր մեղադրանքներով։




Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:30 Ռուսաստանից հեռացավ, հիմա նորից գնում է. քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին. հարցում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
21:16 Ծառուկյանի և նրա սեփականության դեմ իրականացվող գործողությունները հաշվեհարդար են. Աբրահամյան
21:09 Ծառուկյանի նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ. ընդդիմադիր կուսակցություններ