Ուղիղ եթեր
Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 19:45 22-11-2022

Եթե քաղաքական կամք լիներ, կամավորականը «բուշլատ»-ի խնդիր չէր ունենա․ պետությունը պարտավոր է ժամը ժամին վճարել այս մարդկանց․ Վահագն Չախալյան

«Երբ կամավորները՝ երկրի սահմանը պահողները, իրենց խնդիրների բարձրաձայնման համար հավաքվել են, չպետք է հարցնեք՝ ինչու ենք այստեղ, որպես գիտակից քաղաքացի, որպես հայ, պետք է այստեղ չգտնվողներին հարցնենք՝ ինչու այստեղ չեն։ Խեղդող անտարբերությունը նաև այս պարագայում կա»։ Այս մասին այսօր՝ ՊՆ շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ, Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը։

«Ինչու եմ այստեղ։ Նախ իմ մարտական ընկերներն են, և կամավորի խնդիրն ինձ համար կարդալով լսած խնդիր չէ։ Սա հատուկ է արվում։ Նախ անվանազրկեցին բանակը, որն այն եզակի ինստիտուտներից մեկն է եղել, որի նկատմամբ հավատը, վստահությունը մեծ է եղել։ Այսօր տեսանք, թե ինչպես այդ վստահությունը փոշիացրին։ Ես կարծում եմ, որ կամավորների համար կենցաղային խոչընդոտներ, խնդիրներ ստեղծելն այդ ծրագրի շարունակությունն է»,- ասաց Չախալյանը։

Նա նշեց, որ սա արհեստականորեն ստեղծված խնդիր է։

«Եթե քաղաքական կամք լիներ, կամավորականը «բուշլատ»-ի խնդիր չէր ունենա։ Կանգնում, գլուխ են գովում, թե 600 կմ ասֆալտ ենք արել։ Քանի՞ կոպեկ արժե էդ ասֆալտը, եթե զինվորն էդ ասֆալտը չի պաշտպանելու։ Ինչի համար է պետությունը, իրենք պարտավոր են գետնի տակից էլ ստեղծեն այդ ռեսուրսը, ժամը ժամին վճարեն այս մարդկանց»,- ասաց Չախալյանը՝ ավելացնելով, որ հաջորդ կարևոր քայլը 44-օրյա պատերազմի վիրավոր զինվորներին անտեր չթողնելն է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի