copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:38 22-11-2022

Արցախում կարգելվեն ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը եւ դրանց գովազդը

Նոյեմբերի 22-ին հրավիրվել է Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Փոփոխությունների բնույթը ներկայացրել է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը:

Փաթեթի ընդունմամբ՝ կարգելվի ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը, որը նաև կնվազեցնի սոցիալական առումով հասարակության զգալի մասի խոցելիությունը։

Նախատեսվում է արգելել նաև ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, տոտալիզատորների, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը։

Պատգամավորները ընդգծել են փաթեթի շուտափույթ ընդունման կարևորությունը և առաջարկել են հասարակական մեծ չարիք ներկայացնող երևույթի վտանգը ներկայացնող սոցիալական գովազդներ պատրաստել:

Օրինափաթեթը ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի հերթական նիստի քննարկմանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից