Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:15 22-11-2022

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե Մոսկվան չի կատարում 2019 թվականի հոկտեմբերին Սոչիում Սիրիայի հարցով իր ստանձնած պարտավորությունները։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գորածակալությունը։

Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ երկու նախագահների կողմից բազմիցս քննարկվել են այդ հարցի նրբերանգները, երբեմն նույնիսկ տարաձայնությունները։ Նրա խոսքով՝ Սիրիայի հարցով Սոչիի հռչակագրի իրականացման հարցում Մոսկվայի և Անկարայի մոտեցումներում առկա են որոշակի նրբերանգներ և տարաձայնություններ, սակայն երկու երկրների հարաբերությունների բարեկամական բնույթը թույլ է տալիս դրանք բաց և կառուցողական քննարկել։

«Սիրիայում տիրող իրավիճակի և նույն Սոչիի հուշագրով պարտավորությունները չկատարելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի մոտեցումներում կան որոշ նրբերանգներ։ Եվ, փառք Աստծո, Թուրքիայի հետ հարաբերությունների բարեկամական և գործընկերային բնույթը մեզ թույլ է տալիս բաց և կառուցողականորեն քննարկել այդ տարաձայնությունները»,- ասել է նա։

Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը հասկանում է Թուրքիայի անվտանգային մտահոգությունը Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, բայց միևնույն ժամանակ կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ ապակայունացնող քայլերից։

«Մենք հասկանում և հարգում ենք Թուրքիայի մտահոգությունները սեփական անվտանգության ապահովման վերաբերյալ, մենք կարծում ենք, որ դա Թուրքիայի օրինական իրավունքն է։ Միևնույն ժամանակ, մենք դեռ կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել ընդհանուր իրավիճակի լուրջ ապակայունացման։ Դա կարող է բումերանգի պես վերադառնալ և էլ ավելի բարդացնել անվտանգության իրավիճակը»,- ​​ասել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Oragir.News»-ը, Էրդողանը հայտարարել էր, որ 2019 թվականի Սոչիի պայմանավորվածությունների համաձայն ռուսական կողմը Սիրիայի որոշ շրջաններ պետք է մաքրեր ահաբեկիչներից, որը, սակայն մինչև այժմ չի կատարվել։


Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը