Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:26 15-11-2022

Պեսկովը մեկնաբանել է ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին Ռուսաստանի մոտ դաշնակիցների քվերակությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն հարցը, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում, երբ ՄԱԿ-ում հակառուսական բանաձևի ընդունման ժամանակ երկրի ամենամոտ դաշնակիցները ձեռնապահ են քվեարկել։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Interfax լրատվական գործակալությունը։

Պեսկովը իր խոսքում նշել է, որ Ռուսաստանի դաշնակիցներն ինքնիշխան պետություններ են։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Մոսկվան ուշադրությամբ հետևում է տարբեր հարցերի վերաբերյալ իր դաշնակից երկրների դիրքորոշումներին։

Վերջինս միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինային հատուցումների մասին բանաձևին, որն ընդունվել է երեկ: Պեսկովը նշել է, որ Մոսկվան ամեն բան կանի՝ իր սառացված ակտիվների առգրավումը կանխելու համար։

«Բնականաբար, այս գործընթացի կազմակերպիչները փորձում են ավարտին հասցնել մեր՝ ամբողջությամբ ապօրինի արգելափակված ոսկու և արժութային պահուստների թալանը»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի արտահերթ նստաշրջանի մասնակիցները բանաձև են ընդունել Ռուսաստանի կողմից Ուկրաինային պատճառված վնասների միջազգային ռեգիստր ստեղծելու մասին, ինչպես նաև ճանաչել կորուստների փոխհատուցման մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտությունը։ Բանաձևին կողմ է քվեարկել 94, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 73 երկիր։

Փաստաթղթին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Զիմբաբվեն, Իրանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Մալին, Նիկարագուան, Սիրիան, Բահամյան կղզիների Համագործակցությունը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Էրիթրեան և Եթովպիան։ Հետխորհրդային երկրներից

Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը ձեռնպահ են քվեարկել, իսկ Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ուկրաինան և Էստոնիան աջակցել են որոշմանը։ Ադրբեջանն ու Թուրքմենստանը չեն մասնակցել քվեարկությանը։



Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը