copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:08 21-11-2022

Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահի ընտրությունը լինելու է Արսեն Կարապետյանի և Ալեքսանդր Բադալյանի միջև

Երկու օր շարունակ Հայաստանի ճարտարապետների տանը տեղի էր ունենում Հայաստանի ճարտարապետների պալատի 2-րդ ընդհանուր ժողովը (Հայաստանի ճարտարապետների միության 20-րդ համագումարը), բայց պալատի նախագահ, որպես այդպիսին, չի ընտրվել։

«Պալատի ընտրությունը նախևառաջ խորհրդի ընտրություն է, որակավորման հանձնաժողովների է, հետո նոր վերջում է նախագահի ընտրությունը, ի տարբերություն մյուս ստեղծագործական միությունների, մեզ մոտ նախագահի ով լինելն այդքան կարևոր չէ, սա ֆիքսված»։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը՝ խոսելով նախագահի ընտրությունից։ Պետրոսյանը նշեց, որ երկրորդ փուլը պետք է տեղի ունենար շաբաթ, բայց ժամանակի պատճառով չեղավ․

«Երկրորդ փուլ երեկ ժամանակի առումով չստացվեց կազմակերպել, և ժողովը որոշեց մյուս շաբաթ օրը կազմակերպել ժողով։ Երկրորդ փուլով նախագահ ենք ընտրելու»։

«Ընտրությանը երեք հոգի մասնակցել են, ոչ ոք չի ստացել ձայների մեծամասնությունը, պետք է տեղի ունենար երկրորդ փուլ, ուշ էր՝ տեղափոխեցինք մյուս շաբաթ օրը, մյուս շաբաթ կանցկացնենք երկրորդ փուլը»,- ասաց նա։

Հետաքրքրվեցինք Պետրոսյանից՝ երկրորդ փուլին քանի հոգով են մասնակցելու, Պետրոսյանն ասաց. «Մեր կանոնադրությամբ և ընտրական կարգով երկրորդ փուլին կմասնակցեն երկու թեկնացու»։

Հարցին, թե ով է ընտրությունից դուրս մնացել՝ պատասխանեց. «Ինձ թվում է՝ այնքան դուրս մնացողի անունը պետք չէ նշել, որքան երկրորդ փուլ անցնողի, երկրորդ փուլ անցել են Արսեն Կարապետյանը՝ համեմատած երիտասարդ ճարտարապետ և պալատի 32 տարվա փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը»։

Հետաքրքրվեցինք Պետրոսյանից, իսկ ներկայիս նախագահը թեկնացություն չի՞ առաջադրել, Պետրոսյանը պատասխանեց. «Ոչ, պարոն Մինասյանը չի առաջադրել»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից