copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:11 17-11-2022

Թեհրանը արևմուտքին և Իսրայելին մեղադրում է երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելու մեջ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ երկրի թշնամիրը նախատեսում են Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել և երկիրը կազմաքանդել։ Այս մասին տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելու ծրագրերի համար մեղադրել է արևմտյան երկրներին և Իսրայելին։

«Օտարերկրյա հետախուզական ծառայությունները, կեղծ Իսրայելի ռեժիմը և մի շարք արևմտյան քաղաքական գործիչներ, ովքեր Իրանում քաղաքացական պատերազմ, մասնատում ու կործանում են ծրագրում, պետք է իմանան, որ Իրանը Լիբանանն ու Սուդանը չէ»,- իր թվիթերյան պաշտոնական էջում գրել է Իրանի արտգործնախարարը։

Աբդոլլահիանը շեշտել է, որ երկրի թշնամիները գործում են Իրանի տարածքային ամբողջականության ու իրանական ինքնության դեմ։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Իրանի ժողովրդի զգոնությունը հիասթափեցրել է թշնամուն։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg