copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:20 17-05-2021

«Լրագրողներ առանց սահմանների»-ն մեղադրում է Իսրայելին ռազմական հանցագործությունների մեջ

Գազայի հատվածում ԶԼՄ-ների շենքին Իսրայելի հրթիռային հարվածները նպատակային են և ռազմական հանցագործություն են համարվում: Այս մասին հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» ՀԿ գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը:

«Կանխամտածված ոչնչացնելով լրատվամիջոցները՝ Իսրայելի պաշտպանության բանակը ոչ միայն անընդունելի նյութական վնաս է հասցնում խմբագրություններին, այլև, ընդհանուր առմամբ, խոչընդոտում է լրատվամիջոցների կողմից հակամարտության լուսաբանումը, ինչն անմիջական կապ ունի խաղաղ բնակչության հետ»,- ասել է նա:

Վերջին մի քանի օրվա ընթացքում Իսրայելը ոչնչացրել է մի շարք շենքեր, որոնցում տեղակայված էին տեղական և միջազգային 23 լրատվամիջոցների գրասենյակներ:

««Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը խնդրել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Ֆաթու Բենսուդային պարզել՝ արդյո՞ք այդ հարվածները պատերազմական հանցագործություններ են»,- ասել է Դելուարը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը