copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 20:35 11-06-2021

Բայդենին քննադատել են սպորտային կոշիկներով հանրությանը ներկայանալու համար

Twitter- ի օգտատերերը դատապարտել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին սպորտային կոշիկներով հանրությանը ներկայանալու համար: Ամերիկացի ղեկավարի առօրյա հագուստով լուսանկարն արվել է BBC-ի լրագրողի կողմից:

Նկարն արվել է բրիտանական Կարբիս Բեյ քաղաքում, ուր ժամանել են Բայդենն ու նրա կինը վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ բանակցություններից հետո: Բայդենն ու կինը խմիչքներ են պատվիրել հյուրանոցի բարից, որտեղ նրանք կանգ են առել և նստել են բակում, սեղանի մոտ:

Լուսանկարում Ջո Բայդենը սև տաբատով է, վերարկուով և սպիտակ սպորտային կոշիկներով: Նրա կինը՝ Ջիլը, ջինսով և մարմնագույն վերարկուով է:

Սոցցանցերի օգտատերերը վրդովվել են նախագահի նման տեսքից։ Նրանց կարծիքով, պետության ղեկավարն իրավունք չունի դուրս գալ առօրյա հագուստով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից