copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:17 16-11-2022

Ալեն Սիմոնյանը թող կենտրոնանա ՔՊ-ի վարչության ընտրությունների վրա, դա շատ ավելի լուրջ ուղերձ էր, որ ՔՊ-ում ինչ-որ բան այն չէ․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» դաշինքն ամուր է, որևէ պատճառ չկա անհանգստանալու կամ չարախնդալու, թե այն կարող է պառակտվել կամ քանդվել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով այն կանխատեսումներին, թե դաշինքը կարող է քանդվել։

Հիշեցնենք, որ այս մասին նախօրեին նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր խոսել, ընդգծելով, որ «Հայաստան» դաշինքը մասնատվելու է, ապագա չունեցող քաղաքական ուժեր են։

Վստահ եմ, որ «Հայաստան» դաշինքին միացած անհատները լքելու են, և Դաշնակցությունը «Հայաստան» դաշինքում միանձնյա իշխանություն է կազմելու։ Իսկ Դաշնակցությունն այնքան ուժ, այնքան ձայն չունի Հայաստանում, որ ունենա 30 պատգամավոր։

Խաչատրյանն ընդգծեց, որ Ալեն Սիմոնյանին մեկնաբանելու ցանկություն չունի, բայց, քանի որ հասարակության մեջ նման խոսակցություններ կան,ապա հարկ է համարում ասել, որ դրանք կեղծ են և նպատակ ունեն ստուգելու «Հայաստան» դաշինքի ամրությունը։

«Ալեն Սիմոնյանը թող կենտրոնանա ՔՊ-ի վարչության հետաքրքիր ընտրությունների վրա, դա շատ ավելի մեծ ինտրիգ է պարունակում ու շատ ավելի լուրջ ուղերձ է, որ ՔՊ-ում ինչ-որ բան այն չէ։ Այնպես որ, Ալեն Սիմոնյանը ՔՊ-ից ուշադրությունը շեղելու համար թող չփորձի հանրության ուշադրությունը սևեռել «Հայաստան» դաշինքի վրա։

Հարցին, թե խմբակցությունում կա՞ն տարաձայնություններ կամ խոսակցություններ այն մասին, որ անկուսակցական պատգամավորները պատրաստվում են լքել խմբակցությունը՝ նա պատասխանեց, որ տարաձայնություններ կան նաև ընտանիքներում, ընկերների շրջանում։

«Տարբեր հարցերի վերաբերյալ խմբակցության տարբեր անդամներ կարող են ունենալ տարբեր մոտեցումներ, ի վիրջո, սա Կոմունիստական կուսակցությունը չէ, որ առաջնորդն ինչ ասեց, այդպես էլ պետք է լինի։ Միգուցե ՔՊ-ում այդպես է, բայց մեր մոտ ֆրակցիայի կարծիքը ձևավորվում է անդամների կարծիքների սնթեզի արդյունքում»։

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի ապագա չունենալուն՝ նա նշեց, որ ապագա չունենալու վերաբերյալ խոսակցությունները հիշեցնում են ՔՊ-ական թեկնածուի պաստառը, թե Ջերմուկի նախընտրական պայքարի ժամանակ, գրված էր «Ջերմուկում ապագա կա»։

«Հիմա Ջերմուկում այլևս ապագա չկա, թող ավելի լավ է իրենք իրենց ապագայի մասին մտածեն։ «Հայաստան» դաշինքը ստեղծվել էր այս ընտրությունների համար, բայց դա չի նշանակում, որ այդ ուժերի միջև համագործակցությունը կարող է քանդվել։

Ուժեր են, որոնք կարող են հետագայում դաշինքներ կազմել, կարող են առանձին մասնակցել ընտրություններին, դա նորմալ գործընթաց է։ Իրականում պետք չէ փորձել ինտրիգ փնտրել այնտեղ, որտեղ այդ ինտրիգը չկա»։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
15:18 Փաշինյանը, մի խումբ անձանց հետ ձևավորելով հանցավոր խմբավորում, տուգանել է ինձ 800․000 դր․ Վ․ Ավագյան
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
19:25 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի ենթարկել
17:08 Աշոտյանը բերդում է, որովհետև այդպես է որոշել մեկ մարդ․ Զոհրաբյան