copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:52 16-11-2022

Բայդենը չի կարծում, որ Լեհաստանի տարածքում ընկած հրթիռը Ռուսաստանից է արձակվել

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը չի կարծում, որ Լեհաստանի տարածքում ընկած հրթիռներն արձակվել են Ռուսաստանի տարածքից։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Բայդենը նշել է, որ այդ մասին ավելի ճիշտ կլինի խոսել հետաքննության ավարտից հետո։

«Դժվար թե Լեհաստանի տարածքում հրթիռը Ռուսաստանից է արձակվել։ Ես չեմ ուզում դա ասել, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել, սակայն ելնելով հետագծից՝ դա քիչ հավանական է, որ այն գնդակոծվել է Ռուսաստանից։ Առաջիկայում կտեսնենք»,- ասել է Բայդենը։

Հաղորդվում է, որ Լեհաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ երկրի տարածքում ընկած հրթիռը պատրաստված է Ռուսաստանում։ Միևնույն ժամանակ Լեհաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում չի նշվում, թե որտեղից է արձակվել հրթիռը։

Միջադեպի կապակցությամբ Լեհաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչություն։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, մի շարք միջազգային լրատվամիջոցներ հայտնել էին, որ Ռուսաստանը Լեհաստանի տարածքի վրա՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ հրթիռներ է արձակել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել