copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:10 20-02-2023

Երբ Պուտինը սկսեց իր ներխուժումը, նա կարծում էր՝ Ուկրաինան թույլ է, իսկ արևմուտքը՝ մասնատված. Բայդենը՝ Կիև իր այցի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր՝ փետրվարի 20-ին ժամանել է Կիև և վերահաստատել իր անսասան աջակցությունը Ուկրաինայի ժողովրդավարությանն, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս մասին տեղեկացնելում է «EurAsia Daily» լրատվական գործակալությունը։

Բայդենի այցի վերաբերյալ Սպիտակ տունը տարածել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը։ «Քանի որ աշխարհը պատրաստվում է նշել Ուկրաինա Ռուսաստանի դաժան ներխուժման տարեդարձը, ես այսօր Կիևում եմ՝ հանդիպելու նախագահ Զելենսկու հետ և վերահաստատելու մեր անսասան հավատարմությունը Ուկրաինայի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասվում է հայտարարությունում։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ երբ Պուտինը մեկ տարի առաջ պատերազմ սկսեց, նա կարծում էր, որ Ուկրաինան թույլ է, իսկ Արևմուտքը՝ մասնատված։ «Պուտինը կարծում էր, որ կարող է մեզնից ավելի երկար ապրել: Բայց նա խորապես սխալվում էր»,- ասել է նա։

Վերջինս հայտնել է, որ այցելել է Կիև՝ Զելենսկու և նրա թիմի հետ Ուկրաինային տրամադրվող աջակցության ընդլայնման հարցերը քննարկելու համար։ Բայդենն ասել է, որ այցի ընթացքում կհայտարարի կարևորագույն ռազմական տեխնիկայի հերթական փաթեթի մատակարարման մասին, որում ընդգրկված կլինեն նաև հրետանային զինամթերք, հակատանկային համակարգեր և օդային հսկողության ռադարներ, որոնք կօգնեն պաշտպանել ուկրաինացի ժողովրդին օդային ռմբակոծություններից:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ շաբաթվա վերջին ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ կհայտարարի այն էլիտաների և ընկերությունների դեմ, որոնք աջակցում են Ռուսաստանին։

«Անցած տարվա ընթացքում Միացյալ Նահանգները Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս ստեղծեց ազգերի կոալիցիա՝ աննախադեպ ռազմական, տնտեսական և հումանիտար աջակցությամբ Ուկրաինայի պաշտպանությանն օգնելու համար։ Այդ աջակցությունը կշարունակվի»,- հայատարարել է նա:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը