copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:01 15-11-2022

«Հայաստան» դաշինքը մասնատվելու է. Ալեն Սիմոնյան

Շատ վատ է, որ ՀՀ-ում ընդդիմություն չկա: Նախկին իշխանության ներկայացուցիչներն իրենց ֆինանսների, նախկին օլիգարխների շնորհիվ այդ ընդդիմադիր դաշտը փակում են առողջ ուժերի համար, բայց կարծում եմ դա ժամանակի հարց է: Այս մասին լրագրողների զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նշել է որ խորհրդարանական ընդիմությունը փոխվելու է․ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները չեն կարողանալու հաջորդ փուլում զբաղեցնել ընդդիմության դաշտը: «Վստահ եմ, որ «Հայաստան» դաշինքը մասնատվելու է, ապագա չունեցող քաղաքական ուժեր են։ Վստահ եմ, որ «Հայաստան» դաշինքին միացած անհատները լքելու են, և Դաշնակցությունը «Հայաստան» դաշինքում միանձնյա իշխանություն է կազմելու։ Իսկ Դաշնակցությունն այնքան ուժ, այնքան ձայն չունի Հայաստանում, որ ունենա 30 պատգամավոր։ Դա ոչ բնական բան է լինելու, որը ժամանակի ընթացքում կլուծվի»,-նշել է նա:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը
14:09 Ո՞վ է վերահսկում ՆԳՆ-ի հայտարարությունների օբյեկտիվությունը․ Հովհաննիսյան
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
15:18 Փաշինյանը, մի խումբ անձանց հետ ձևավորելով հանցավոր խմբավորում, տուգանել է ինձ 800․000 դր․ Վ․ Ավագյան
13:43 Աճել է նորագոյացություններից մահերի թիվը
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց