copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:40 15-11-2022

Հավաստագրման քննություններ` հանրակրթական ուսհաստատության տնօրեն դառնալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Ըստ այդմ՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան 2022 թվականի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 125 հավակնորդ:

Ամենից շատ դիտված