copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:27 27-04-2022

2023-ից ուժի մեջ կմտնի բուժաշխատողների հավաստագրման պարտադիր պահանջը

Առողջապահության նախարար Անահիտ Ավետիսյանը հայտնել է, որ բուժաշխատողները 2023-ից ուժի մեջ կմտնի բուժաշխատողների հավաստագրման պարտադիր պահանջը։ Հինգ տարվա ընթացքում բուժաշխատողները պիտի հավաքեն որոշակի կրեդիտային միավորներ և ստանան հավաստագրեր:

«Հիմա լայնածավալ վերապատրաստման աշխատանքներ են արվում, կրեդիտավորման կուրսեր ենք անցկացնում: Դրանք թե՛ օնլայն հարթակներում և թե՛ առկա դասընթացների ձևով վարվելու են, որ մենք 2023 թվականին պատրաստ լինենք հավաստագրմանը»,-ասաց նա՝ հավելելով, որ բուժհիմնարկների հավաստագրումն ուղղած է նրան, որ կրթություն ստանալուց հետո մարդ պետք է անընդհատ տեղյակ լինի արդի բժշկագիտության նորություններին:

Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվելու են օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր