copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:51 19-10-2021

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը:

Կարգի մշակման անհրաժեշտությունը և ակնկալվող արդյունքը

Փաստաթղթի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաճախ նախադպրոցական հաստատություններում առկա խնդիրների ստեղծման հիմնական նախադրյալ է հանդիսանում տնօրենների մասնագիտական և ղեկավարման հմտությունների բացակայությունը, որը էական և շարունակական ազդեցություն է ունենում հաստատության բնականոն գործունեության խաթարման վրա: Ներկայում նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների նշանակումն իրականացվում է առանձին համայնքների սահմանած կարգով, մինչդեռ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի մրցույթին մասնակցելու համար կարող է դիմել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով սահմանված չափանիշները բավարարող անձը:

Հետևաբար, տվյալ բնագավառը կարգավորելու և միասնական քաղաքականություն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել համապատասխան կարգ, որի գործարկման արդյունքում նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդները հնարավորություն կունենան վերապատրաստվելու, ինչը վերջիններիս հնարավորություն կտա տիրապետելու կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերին և ծանոթանալու ոլորտի նորարարություններին: Բացի դրանից՝ մանկավարժական անձնակազմի մեջ համագործակցային աշխատաոճի սերմանումը կնպաստի կրթական գործընթացի բարելավմանը և արդիականացմանը, կապահովվի որակյալ կադրերի առկայություն՝ ազդելով կրթական արդյունքի վրա:

Վերապատրաստում

Վերապատրաստումը կազմակերպվում է տարեկան երկու անգամ` ԿԳՄՍ նախարարության սահմանած ժամանակացույցին համապատասխան: Անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների հավաստագրման վերջնաժամկետ է սահմանվում 2023 թվականի դեկտեմբերի 25-ը: Վերապատրաստող կազմակերպություններն ընտրում և երաշխավորում է նախարարությունը՝ սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում:

Վերապատրաստվող անձն ազատ է նախարարության կողմից երաշխավորված (մրցույթում հաղթող ճանաչված) կազմակերպությունների ցանկից վերապատրաստող կազմակերպության ընտրության հարցում: Վերապատրաստումն անցկացվում է նախարարության հաստատած քննությունների համար նախատեսված թեմաների բովանդակությանը և հարցաշարին համապատասխան: Անձը ստանում է վերապատրաստող կազմակերպության կողմից վավերացված և հաշվառված վկայական, որն ուժի մեջ է տրման ամսաթվից մեկ տարի ժամկետով:

Հավաստագրում

Հավաստագիրը պարտադիր փաստաթուղթ է՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթին մասնակցելու, նշանակվելու կամ ընտրվելու համար՝ անկախ հաստատության կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից: Հավաստագրման քննությանը կարող է մասնակցել ցանկացած անձ, որը սահմանված կարգով մասնակցել է վերապատրաստման դասընթացին: Հավաստագրումը կազմակերպվում է տարեկան առնվազն մեկ անգամ` ըստ նախարարության հաստատած ժամանակացույցի: Հավաստագրման գործընթացն իրականացնում է համապատասխան աշխատանքային խումբը: Հավաստագրումը բաղկացած է հետևյալ փուլերից՝ փաստաթղթերի փաթեթի ընդունում, ուսումնասիրում, թեստավորում, ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում հինգ տարի ժամկետով։

Թեստավորում

Թեստավորման հարցաշարը պետք է համապատասխանի վերապատրաստման բովանդակային բաղադրիչների և տնօրենի պաշտոնի նկարագրի պահանջներին: Թեստավորման հարցաշարի բովանդակային բաղադրիչները բաշխվում են հետևյալ հարաբերակցությամբ` կրթության բնագավառի օրենսդրություն՝ 45%, կառավարչական գիտելիքների տիրապետում՝ 35%, մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետում՝ 20%: Թեստավորումն անցկացվում է ամբողջությամբ էլեկտրոնային տարբերակով նախարարության ստեղծած էլեկտրոնային համակարգի միջոցով։ Քննությունը հաղթահարելու համար հավակնորդի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն 90 տոկոս:

Վերապատրաստված, քննությանը մասնակցած և աշխատանքային խմբի որոշումով «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի)» շնորհման ենթակա հավակնորդին շնորհվում է «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր» հինգ տարի ժամկետով:

Հավելենք, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հոկտեմբերի 29-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից