Ներքին 3 տարի առաջ - 00:50 12-11-2022

Ադրբեջանը ասում է, որ ՀՀ տարածք չի օկուպացրել, այլ այնտեղ է, որտեղ իր սահմանն է․ Փաշինյան

Հայաստանն ամեն ինչ կանի, որ մինչև տարվա վերջ կնքվի խաղաղության պայմանագիրը. Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորեց, որ պետք է գլխագրերից անցում կատարենք բովանդակային խոսակցության։

Պատասխանելով, թե խաղաղության պայմանագրի ինչ տարբերակներ կան վարչապետն ասաց, որ խաղաղության պայմանագրի շրջանակային և ոչ շրջանակային տարբերակներ կան։

«Խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան, օրինակ, կա տարբերակ՝ ստորագրել շրջանակային համաձայնագիր, որն ընդհանուր շրջանակն է գծագրում հարաբերությունների ու չի հասցեագրում բոլոր հնարավոր հարցերը, եթե այսպիսի տարբերակով Ադրբեջանի համար ընդունելի լինի առաջ գնալ, հնարավոր է և կարողանանք», - ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ պետք է ավարտված լինի դելիմիտացիայի գործընթացը: «Ուզում եմ, որ սա նաև միջազգային հանրությունը արձանագրի, որ խաղաղության պայմանագրի առնվազն ուժի մեջ մտնելուց առաջ պետք է դելիմիտացիայի գործընթացը ավարտված լինի։

«Ադրբեջանը ասում է, որ ՀՀ տարածք չի օկուպացրել, այլ այնտեղ է, որտեղ իր սահմանն է։ Մենք ասում ենք, որ պետք է սահմանների հստակեցում լինի։ Սա ինչ նրբություն ունի. կարող է մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք, ու Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ, դրա համար ասում ենք՝ պետք է սահմանների հստակեցում լինի», - ասաց նա:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ