copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:33 24-09-2023

Արգելում են ակցիաների մասնակցել, ասում են՝ ձեզ ի՞նչ, Արցախը որտեղ, դուք որտեղ. գյումրեցի ուսանողներ

Oragir.News-ը արդեն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Գյումրիում տեղի ունեցող անհնազանդության ակցիաներին։

Գյումրեցի ուսանողներին սպառնում են հեռացնել, եթե մասնակցեն որևէ բողոքի ակցիայի։

«Մենք մեր խմբից մի քանի հոգով առաջին օրերին մասնակցել ենք բողոքի ակցիային, բայց մեզ ասում են՝ ձե՞զ ինչ, Արցախը որտեղ, դուք որտեղ։ Մեզ սպառնում են, որ կհեռացնեն բուհից։ Ասել են՝ կա՛մ միանում եք ցուցարարներին և բուհից հեռանում, կա՛մ ոչ մի ակցիայի չեք մասնակցում։ 2018 թվականին բուհերն էլ էին մասնակցում, ո՞վ արգելեց... Ո՞վ չի հասկանում, թե մեր երկրում ինչ է կատարվում, ինչի՞ առջև ենք հիմա կանգնած։ Անտարբերությունը սպանեց այս ազգին, ով էլ որ անտարբեր չէ, չեն թողնում, որ տեր կանգնենք մեր ապրելու իրավունքին, ցույց տանք, որ Արցախը մենակ չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց Շիրակի պետական համալսարանի ուսանողներից մեկը։

Մեկ այլ ուսանող էլ ասաց, որ իրենց էլ սպառնացել են, որ դիպլոմ չեն ստանա, եթե մասնակցեն քաղաքական ակցիաներին։

Նշենք որ Շիրակի պետական համալսարանի ռեկտորը մերձիշխանական Երվանդ Սերոբյանն է՝ Գյումրիի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կարեն Պետրոսյանի քեռին։ Այս ընտանիքը միայն թավշյա հեղափոխությունից հետո մասնագիտական կարիերայում այսպիսի աճ ունեցավ, իսկ մինչ այդ աշխատում էին որպես դասախոսներ և Նիկոլ Փաշինյանի կազմակերպած տարբեր տարիների ակցիանեին մշտապես ապահովել են մարդաքանակ։ Տնտեսագիտական համալսարանի ուսանողներին ևս չի թույլատրվում մասնակցել բողոքի ակցիաներին։ Կարեն Պետրոսյանը մոռացել է, թե ինչպես էր 2018 թվականին՝ այսպես կոչված հեղափոխության օրերին, ուսանողներին փողոց հանում և կազմակերպում զանգվածային խուլիգանություններ։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ