copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:12 11-11-2022

Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանը կալանավորվել է

Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանը մեկ ամսով կալանավորվել է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մանուչարյանի փաստաբան Արման Թամրազյանը։

ՀԻշեցնենք, որ երեկ նրան ձերբակալել էին Բերդի նորընտրիր ավագանու նիստից անմիջապես առաջ, նիստի ընթացքում պետք է ընտրվեր համայնքի նոր ղեկավար։

Սեպտեմբերին կայացած ընտրություններում Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դածինքը ստացել էր 50 տոկոսից ավելի ձայն, սակայն Մանուչարյանը չէր հրաժարվել էր մանդատից և ինքնաբացարկ էր հայտնել: Ընդ որում՝ Մանուչարյանը դիմում գրել էր բանտում, որտեղ գտնվում էր անցած տարվա նոյեմբերից։

Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին ապօրինի շինարարությունը չդադարեցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելու մեջ։

Նշենք նաև, որ երեկ 11 կողմ ձայնով Բերդ համայնքի ղեկավար ընտրվեց «Զորավոր համայնք» դաշինքի համայնքապետի թեկնածու Աստղիկ Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

22:30 5 անշարժ գույք, 75.1 մլն անկանխիկ, 20.9 մլն կանխիկ, 34.8 մլն եկամուտ. Վահագն Խաչատուրյանի, նրա կնոջ և որդու ունեցվածքը
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
23:47 Պարագվայի Սենատը բանաձև է ընդունել Մբապեի շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:58 Քաղաքական կին գործչին դատավորը զրկել է անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից
21:07 Տեսան՝ ճգնաժամ չկա, հիմա բառախաղի հետևից են ընկել. Գյումրիի փոխքաղաքապետ