Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:57 09-11-2022

Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Բոգդան Կլիխին

Մեր ժողովուրդները շատ նմանություններ ունեն: Ծանոթ եմ ձեր երկրի պատմությանը, ինչպես հաղթանակներին, այնպես էլ դժվարություններին, որոնք հաղթահարել եք: Ձեր փորձն օրինակելի է մեր երկրի եւ տարածաշրջանի համար. ասել է Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ նոյեմբերի 9-ին կայացած հանդիպման ընթացքում: Հանդիպմանը մասնակցել են նաեւ բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Սարգիս Խանդանյանը, Հասմիկ Հակոբյանը:

Բոգդան Կլիխը միջխորհրդարանական հարաբերություններում երկու երկրների միջեւ համագործակցությունն ընդլայնելու հարցում գործուն աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Ըստ Արուսյակ Ջուլհակյանի՝ հայ-լեհական համագործակցության օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում Հայաստան-ԵՄ համագործակցությունը: Որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ՝ Լեհաստանն ակտիվ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: Բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում Լեհաստանը բավականին հաջողված փորձ ունի, այս առումով եւս, Արուսյակ Ջուլհակյանի կարծիքով, Լեհաստանն օրինակելի երկիր է Հայաստանի համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տնտեսական համագործակցությանը: Ընդգծվել է մշակութային փոխգործակցության կարեւորությունը: Մասնավորապես, առաջարկվել է Լեհաստանի Սենատում ներկայացնել Հայաստանի մշակույթը: Քննարկվել են կրթական հնարավոր փոխանակման ծրագրերին, լեհերենի ուսուցման հնարավորության ստեղծմանը վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել