copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:20 09-11-2022

Ուժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ. գործընթացը մեկնարկել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ուժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ. ծանուցումների գործընթացը մեկնարկել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պետական պաշտոնյաներն այս օրերին ծանուցումներ են ստանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ծանուցման մեջ հանձնաժողովը կոնկրետ հարցադրում է անում պետական պաշտոնյաներին եւ պահանջում հայտնել, թե այս կամ այն գույքի կառավարման հետ ինչ առնչություն ունեն պաշտոնյաները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուշագրավ որոշում է կայացրել, որը խառնաշփոթ է ստեղծել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում: Այս պահի դրությամբ ցանկում ներառվել են 95 պետական պաշտոն զբաղեցնող անձինք, եւ չի բացառվում՝ ցանկը ավելանա։ Եվ, ահա, այս նոր որոշումը որոշակի անհանգստություն է առաջացրել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում:

Բանն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համապատասխան վերլուծության ընթացքում ուժային կառույցների օպերատիվ-հետախուզական գործունեության բաժին դիմում է ներկայացնելու, որ կոնկրետ պետական պաշտոն զբաղեցնող անձանց գույքի մասով իրենց տեղեկություն տրամադրեն, ինչը ենթադրում է, որ այս որոշման արդյունքում չի բացառվում, որ ուժային կառույցները մտնեն պետական պաշտոն զբաղեցնող անձանց պատկանող սեփականություններ:

Կստուգվեն կենցաղին առնչվող մանրամասներ…Մեկ բառով ասած՝ պաշտոնյաների տները եւ ունեցվածքը խոշորացույցի տակ են»։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի